Օսմանյան կայսրություն
Վերնագիր [Օսմանյան կայսրություն]
Հեղինակ
Տարեթիվ 1850
Տպագրության վայր Կոնիա
Հրատարակչություն Առանց հրատարակչության հիշատակության
Ֆիզիկական բնութագրիչներ  92x62 սմ; 1 քարտեզ: գունավոր   
Ծանոթագրություններ Մասշտաբը՝  նշված չէ;

«Օսմանյան կայսրություն» 
Քարտեզը Հայնրիխ Կիպերտի (1818-1899) գերմաներեն քարտեզի թարգմանությունն է, որը նա պատրաստել էր գերմանական շտաբի համար՝ հիմնվելով Բարոն ֆոն Ֆինկեի, Ֆիշերի, Բարոն ֆոն Մոլթկեի և իր հետազոտությունների վրա:  Այն  թարգմանվել, գծագրվել է Ռազմական ակադեմիայում և տպագրվել է  Կոնիայում, 1850 - 1851 թթ. (1267 թըստ Հիջրա լուսնային օրացույցի):
«Օսմանյան կայսրությունը»  անվանված Կիպերտի այս քարտեզը տպագրվել է Բեռլինում, 1844 թվականին: Այստեղ Վանի, Էրզրումի, Խարբերդի, Կարսի և Արարատի շրջաններին, որոնք գտնվում են Օսմանյան կայսրության տարածքում՝ տրված է Հայաստան անվանումը: Քուրդիստանը նշված է Վանա լճի հարավում:

Հայնրիխ Կիպերտ - գերմանացի հայտնի աշխարհագրագետ, քարտեզագիր, Պրուսիայի և Ավստրիայի գիտությունների ակադեմիաների անդամ: Բեռլինի համալսարանում սովորել է պատմություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն և հնագիտություն: 1841 թ. ուղևորություն է կատարել Փոքր Ասիա, Հունաստան, եղել է Լեսբոս կղզում, Կոստանդնուպոլսում, որտեղ էլ սովորել է թուրքերեն: Բեռլին վերադառնալուց հետո սովորել է նաև արաբերեն,  պարսկերեն (ֆարսի) և հայերեն (գրաբար): Նա ուսումնասիրել է Մովսես Խորենացու  «Հայոց պատմություն» և «Աշխարհացույց» աշխատությունները,  գրել  Տիգրանակերտ քաղաքի մասին աշխատությունը:

 Տեղեկությունները վերցված են  
Ռուբեն Գալչյանի «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» (Ռ. Գալչյան; Առաջաբ.` Ք. Ոաքեր.   Армения в мировой картографии .-    2-րդ հրատ. - Երևան : Տիգրան Մեծ, 2015.- 274 էջ : գուն. լուսանկ., քարտեզ -  էջ 240-241 և 249) գրքից: 

Քարտեզը դիտելու համար անհրաժեշտ է PDF Reader

Հեղինակային իրավունք

Շտեմարանի հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային գրադարանին