Ծանոթագրություններ |
Մասշտաբը՝ 1 : 1. 000. 000 ;
Քարտեզի խմբագիրը և հրատարակիչն է Արտաշես Գաբրիելի Աբեղյանը (1878-1955):
Այն լույս է տեսել Աբեղյանի «Հայաստան եւ հարեւան երկրամասեր»
աշխատության մեջ (Հայաստանի աշխարհագրություն), Թիֆլիսում, թվական
տվյալների աղյուսակներով՝
Տաճկա-Հայաստանի վեց վիլայէթների ազգաբն. վիճակագրությունը
Անդրկովկաս (առ 1 յունւարի 1914թ. ըստ պաշտօն. վիճ.)
Երեւանի նահանգ
Լինչ Հենրի Ֆինիս Բլոս (1862-1913)՝ իռլանդացի հայագետ, ճանապարհորդ - աշխարհագրագետ, փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ: 1901 թ. Լոնդոնում լույս է տեսել նրա «Հայաստան»
ստվարածավալ մենագրությունը` կազմված «Ռուսական Հայաստան» և
«Տաճկահայաստան» հատորներից: 1893—1894 և 1898 թթ.
Լինչը ճանապարհորդել է Հայաստանով և հավաքել մանրամասն տեղեկություններ
մեր երկրի և նրա բնակիչների մասին։ Նա եղել է Երևանում, Էջմիածնում, Անիում, Կարսում, Վանում, Աղթամարում, Բաղեշում, Մուշում, Կարինում, Տրապիզոնում։ Լինչն իր երկրորդ ուղևորությունը՝ ամբողջովին նվիրված Հայաստանի երկրաբանության ու աշխարհագրության ուսումնասիրությանը, կատարել է անգլիացի երկրաբան - քարտեզագիր Ֆելիքս Օսվալդի (1866 - 1958) մասնակցությամբ: Նա անդրադարձել է հայոց ազգագրությանը, բանահյուսությանը, կրոնին դավանանքին, աշխարհագրությանը։
|