A New Card of the Caspian Sea
Վերնագիր A New Card of the Caspian Sea
Հեղինակ Struys, John Janszoon 
Տարեթիվ 1668
Տպագրության վայր Առանց տեղի հիշատակության
Հրատարակչություն Առանց հրատարակչության  հիշատակության
Ֆիզիկական բնութագրիչներ  34x32 սմ; 1 քարտեզ: սև-սպիտակ
Ծանոթագրություններ Մասշտաբը՝  [1:3. 600. 000];   

  Ջոն 
Ստրույս (Struys, John Janszoon, 1630-1694թթ.). Ծովային քարտեզ է, որը կազմվել է հայ նավաստիների աջակցությամբ: Քարտեզում նկարագրված են Կասպից ծովը և կղզիները, ինչպես նաև հարակից տարածքները:  Քարտեզի վրա պատկերված է  նաև Արարատ լեռը՝ Նոյան տապանով: Ջոն Ստրույսը կատարել է երեք ճանապարհորդություն, որոնց մասին գրել է «Երեք ուղևորություն» եռահատոր  գրքում, որը հրատարակել է Ամստերդամում, 1676թ.: Նրա գրքերը վերահրատարակվել են մի քանի անգամ, տարբեր  երկրներում, տարբեր լեզուներով:  1670թ. հուլիսի 20-ին  բարձրացել է Արարատի գագաթը:  

Քարտեզը դիտելու համար անհրաժեշտ է PDF Reader

Հեղինակային իրավունք Շտեմարանի հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային գրադարանին