Armenian Rare Books
Author: Guillaume Postel (Գուլիելմոս Պոստել)
Title: Linguarum
Publisher (standardized): տպ. Դիոնիզիում Լեսկուլերի
Place (standardized): Փարիզ
Year of Publication: 1538
Notes: Տիտղթ.` Linguarum duodecim characteribus differentium alphabetum, introductio, ac legendi modus longè facilimus.Linguarum/ nomina sequens proxime/ pagella offeret./Guilielmi Postelli Barentonij diligentia./ ... ԿԱՄՔԻՄԵԾԱՄԵԾՍ/IN MAGNIS YOLVISSE SAT EST./Cum priuilegio./Prestant Parissiis apud Dionysium Lesculer. subporcelli/singo, vico Hilario, eregione dius Hilari/

ԾԱՆՈԹ.՝ Գրքի անվանաթերթին տպագրության թվականը չի նշված: Զարբհանալյանը համարել է 1537 թվականի տպագրություն: Նրան հետևել են Թեոդիկը, Գ. Լևոնյանը և ուրիշներ: Մինչդեռ գրքի էջերից մեկում, ինչպես դա երևում է լուսապատճենում, «cviliel Post. Candido Lectori s.p.» վերնագրի տակ կա մի հատված, որը վերջանում է այսպես. «Excudebat P. Vidouaeus Vernolienfis, Typis ac characteribus fuis Mense Martio, Anno apartu Virgineo 1538. Ad calculu Romanu.»: Սա հիմք է տալիս կարծելու, որ գիրքը տպագրվել է 1538 թ. կամ 1539-ին, եթե մտածենք, որ հեղինակը առաջաբանը կարող էր գրած լինել մեկ տարի շուտ։ Գրքի հայերեն բնագրերը փայտափորագիր են, տառերն անհամաչափ են, իսկ մի քանիսը՝ ա, հ, ղ, ձ և ն, անսովոր ձևի: Գրքում կան շատ լեզուներից՝ եբրայական, հնդկական, հունական, քաղդեական և այլն, այդ թվում նաև հայերենից նմուշներ: Հայերեն տպագրություն կա անվանաթերթի վրա՝ «կամք ի մեծամեծս», որը տրված է նաև արևելյան հինգ այլ լեզուներով: «De Armenica» բաժնում դրված է հայերեն գլխագիր և բոլորագիր այբուբենը, որի տակ տպագրված է «ամէն», «ԱԾ», «Աստուած» բառերը և «Հայր մեր» աղոթքը:
38 թերթ ։
Click the cover to view PDF fileHoldings: France, Paris, Bibliothèque nationale de France
Copyright: gallica.bnf.fr