Notes: |
Ութերորդ տիպ, 524 էջ, շարվ.՝ 12x7 սմ:
Ութածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, օգտագործվել է նաև նոտրգիր: Վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Մանր զարդանախշեր: Շապիկը՝ զարդափակ: Գրքի առաջին տպագրության մասին մատենագիտական տվյալներ չկան: Ա. Ղազիկյանն առանձնացրել է վեց տպագրություն, որոնցից
Ա., Դ. և Ե. տպագրությունները նշել է հարցականով («Հայկ. նոր մատ»., հտ. 1, Վենետիկ, 1909, էջ 587): Գիրքն ունեցել է ինը տպագրություն (Ա?, 1857, 1869, 1873, 1875, 1879, Է?, 1888, 1892 թթ.): «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ նկարագրված և մեզ հայտնի միակ օրինակը թերի է, չունի տիտղոսաթերթ, սկսվում է 33-րդ էջից:
ՍտՔԳ օրինակն ամբողջական է, ունի մուգ կարմիր, ոսկեգույն զարդափակ զարդանախշերով կոշտ կազմ և տիտղոսաթերթ: Գրքի հայերեն և հայատառ թուրքերեն տարբերակները նույն կազմի մեջ են, ունեն առանձին տիտղոսաթերթեր, տպագրության թվականներ
և էջակալություններ: ՍտՔԳ գրացուցակում նկարագրվել են որպես մեկ միավոր, սակայն հայատառ թուրքերեն վերնագիրը, տպագրության թվականը չեն արտացոլվել, իսկ էջերի քանակը նշվել է 803:
|