Armenian Early Printed Books 1851-1900
Author: Կիզօ
Title: Պատմութիւն քաղաքակրթութեան
Publisher (standardized): տպ․ Թադևոս Տիվիթճյան
Publisher (as it is on book): Ի տպարանի Թադէոսի Տիվիթճեան
Place (standardized): Կ․ Պոլիս
Place (as it is on book): Կոստանդնուպօլիս
Year of Publication: 1867
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝ ԿԻԶՕՅԻ / ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ / ԹԱՐԳՄԱՆԵՑ Ի ԳԱՂՂԻԱՐԷՆԷ / ՄԱՆՈՒԷԼ ԲԱՐՈՒՆԱԿ ԻՒԹԻՒՃԵԱՆ / ԲԺԻՇԿ / ԱՇԱԿԵՐՏԵԱԼ / Կ. ՊՕԼՍՈՅ ԵՒ ՓԱՐԻԶԻ / ԱՐՔՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԱՑ / ԵՒ / ԽՄԲԱԳԻՐ / ԿԻԼԻԿԻԱ ԱՄՍԱՏԵՏՐԻ / ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ / Ի ՏՊԱՐԱՆԻ ԹԱԴԷՈՍԻ ՏԻՎԻԹՃԵԱՆ / 1867 /
16-ծալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Շապիկը՝ զարդափակ, շապիկին և տիտղոսաթերթին՝ զարդանախշեր: Բնագրում՝ մանր վերջազարդեր և բաժանազարդեր: Շապիկին՝ մատենաշարի տվյալները. «Թանգարան Կիլիկիոյ, գատոր երկրորդ, Կիզօյի պատմութիւն քաղաքակրթութեան, տետր 1», վերջերեսին՝ «Կիլիկիա» ամսաթերթի բաժանորդագրության և վաճառքի հայտարարությունը:
Տիտղոսաթերթին հաջորդող էջին՝ ձոն. «Նուէր երախտագիտութեան եւ սիրոյ առ բարերար բարեկամ իմ Յովհաննէս աղայ Փափազեան Զմիւռնիացի»: Մատենաշարի յուրաքանչյուր հատորը կազմում է մեկ մամուլ:
Գիրքը լույս է տեսել «Թանգարան Կիլիկիոյ» մատենաշարով: «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999, էջ 132) այն նկարագրվել է աստղանիշով՝ հենվելով Ա. Ղազիկյանի տրամադրած տվյալների վրա (տե՛ս Ա. Ղազիկեան, Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. 1, էջ 924): Այստեղ սխալ են հեղինակի և վերնագրի տվյալները, իսկ տպագրության տարեթիվը նշված է հարցականով:
Ա. Ղազիկյանի մատենագիտության մեջ, սակայն, գիրքը նկարագրվել է որպես «Թանգարան Կիլիկիոյ» շարքի Բ. հատոր: Տպագրության տարեթիվն այստեղ ևս նշված է հարցականով, իսկ թարգմանչի տվյալը՝ հապավումով. «Բ. Մ. Իւթ.»:
Մատենագիտական տվյալները հնարավոր եղավ ամբողջացնել և ճշտել միայն, երբ «Ալպոյաճյան» հավաքածուի ուսումնասիրության արդյունքում գտնվեց գրքի մեկ օրինակ:
Սույն օրինակը բարվոք վիճակում է: Ցավոք, վերջից թերի է, այդ պատճառով էջերի քանակը վերջնական ճշտել հնարավոր չէ:
Գրքի մեզ հայտնի միակ օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում: Շապիկին, տիտղոսաթերթին առկա են Ա. Ալպոյաճյանի դիվանի կնիքները:
Շարվ. 12,5x7,5 սմ։
1 չհ., Դ, 28՞ էջ։
File size: 8,73 MB
Holdings: Armenia, Yerevan, Fundamental Scientific Library of NAS RA
Year and Place of Digitization: 2023, Fundamental Scientific Library of NAS RA
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the Fundamental Scientific Library of NAS RA