Armenian Early Printed Books 1851-1900
Author: Տը Ֆէօշթըռսլէպն Է.
Title: Առողջաբանութիւն հոգեկան
Publisher (standardized): տպ․ Թադևոս Տիվիթճյան
Publisher (as it is on book): Տպագրութիւն Ռ․ Յ․ Քիւրքճեան
Place (standardized): Կ․ Պոլիս
Place (as it is on book): Կ․ Պօլիս
Year of Publication: 1867
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ` չունի։
16-ծալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Շապիկը՝ զարդափակ, վրան՝ զարդանկար: Բնագրում՝ մանր վերջազարդեր և բաժանազարդեր: Շապիկին՝ մատենաշարի տվյալները. «Թանգարան Կիլիկիոյ, հատոր առաջին, Առողջաբանութիւն հոգեկան, տետր 2»:
Մատենաշարի յուրաքանչյուր հատորը կազմում է մեկ մամուլ:
Գիրքը լույս է տեսել «Թանգարան Կիլիկիոյ» մատենաշարով: «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999, էջ 132) գիրքը նկարագրվել է սխալ՝ մատենաշարի վերնագիրը նշվել է որպես գրքի վերնագիր: Սխալ է նկարագրվել նաև հատորի տվյալը: Էջերի քանակը նշվել է 40: Մատենագիտական նկարագրությունն արվել է նաև Ա. Ղազիկյանի տրամադրած տվյալների վրա (տե՛ս Ա. Ղազիկեան, Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. 1, էջ 924): Վերջինս գիրքը նկարագրել է որպես «Թանգարան Կիլիկիոյ» շարքի Ա-Բ. հատոր, տպագրության թվականը նշել է հարցականով, իսկ էջերի քանակ ընդհանրապես չի նշել:
Մեզ հայտնի միակ օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում: Վերջինս թերի է, բացակայում են տիտղոսաթերթը, առաջին 4 էջերը: Գիրքը թերի է նաև վերջից, ավարտվում է 40-րդ էջով: Հեղինակի և թարգմանչի տվյալները վերցրել ենք Ա. Ղազիկյանի մատենագիտությունից. «Հեղինակութիւն պարոն Է. տը Ֆէօշթըռսլէպն բժշկի, դասատուի ի բժշկական ճեմարանին Վիէննայի: Գերմաներէնէ թարգմանեց տօքթ. Ման. Բ. Իւթ.»: «Թանգարան Կիլիկիոյ»-ն մատենաշարն է, որի առաջին հատորն է վերոնշյալ գիրքը: Սա հնարավոր դարձավ պարզել, երբ հայտնաբերվեց մատենաշարի երկրորդ հատորը:
Սույն օրինակը բարվոք վիճակում է: Ցավոք, վերջից թերի է, այդ պատճառով էջերի քանակը վերջնական ճշտել հնարավոր չէ:
Գրքի մեզ հայտնի միակ օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում: Շապիկին, տիտղոսաթերթին առկա են Ա. Ալպոյաճյանի դիվանի կնիքները:
Շարվ. 12,5x7,5 սմ։
(5-40) էջ։
File size: 9,01 MB
Holdings: Armenia, Yerevan, Fundamental Scientific Library of NAS RA
Year and Place of Digitization: 2023, Fundamental Scientific Library of NAS RA
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the Fundamental Scientific Library of NAS RA