Armenian Early Printed Books 1851-1900
Author: Իւթիւճեան, Մանուէլ
Title: Կազմախօսութիւն, բնախօսութիւն եւ առողջապահութիւն ատամանց
Publisher (standardized): տպ. Ախթեր
Publisher (as it is on book): Տպագրութիւն Ախթէրի
Place (standardized): Կ․ Պոլիս
Place (as it is on book): Կ․ Պոլիս
Year of Publication: 1898
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝ ԱՌԱՋՆՈՐԴ / ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ / 1 / ԿԱԶՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ, ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ / ԱՏԱՄԱՆՑ / Աւելի դիւրին եւ շահաւոր է հիւանդ / չըլլալու համար կանխաւ զգու-/շանալ, քան թէ հիւանդութիւնը / դարմանելու կարօտիլ. / ՀԱՏՈՐ ԱՌԱՋԻՆ / ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ / ՏԵՂԱԿԱԼ-ԳՆԴԱՊԵՏԻ / ՏՕՔԹՕՐ ՄԱՆՈՒԷԼ Բ. Յ. ԻՒԹԻՒՃԵԱՆ / ԲԺԻՇԿ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆՑ ԵՒ ԿԻՒՄԻՒՇ ՍՈՒՅԻ ԱՐՔՈՒՆԻ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ / ՏԷՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ՍԸՀԱԹ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ / ԼՐԱԳՐՈՅ / ԵՒ / Անդամ Գաղղիոյ, Անգլիոյ, Ռուսիոյ, Իտալիոյ, / Սպանիոյ, Պէլժիքայի, Ամերիկայի եւ Պռազիլիոյ / առողջապահական Ընկերութեանց /... / 1898 /
Ութածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, առկա են նաև նոտրգիր հատվածներ: Խորագրերն ու վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Շապիկը՝ զարդափակ, վրան՝ զարդանախշեր, օսմաներեն գրություն և նշում. «Guide Hygienique, vol. 1 Hygiène des Dents, Առաջին տպագրութիւն, գին երեք դահեկան»: Մատենաշար՝ «Առաջնորդ առողջապահութեան, հտ. Ա»: Տիտղոսաթերթին հաջորդող էջին՝ «Ձօն երախտագիտութեան՝ բարերարիս տօք. Սէրվիչէն էֆէնտիի ուսուցիչ Բժշկական վարժարանին Կ. Պոլսոյ պատուոյ նախագահ Կայս. Բժշկական ժողովոյ անդամ ծերակուտի եւն. եւն. եւն տօք. Մ. Ի.»: Գրքի վերջում՝ «Առաջնորդ առողջապահութեան» մատենաշարով տպագրված 40 գրքերի ցանկը: Շապիկի վերջերեսին՝ հեղինակի հրատարակած և հրատարակելիք գրքերի ցանկը, հասցեն՝ թուրքերեն և ֆրանսերեն:
Գիրքն ունեցել է 3 տպագրություն: Մատենագիտական համահավաք ցանկերում առաջին տպագրության տվյալները չեն ներառվել: Երեք տպագրություններն ունեն նույն էջակալությունը և ամբողջությամբ համընկնում են: Տարբերվում են էջերում տեղ գտած զարդանախշերով և շապիկի գույնով:
Մեզ առայժմ հայտնի միակ օրինակը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Ալպոյաճյան» հավաքածուում: Այն մի փոքր վնասված է, սակայն պակաս էջեր չկան: Գրքի շապիկին առկա է Արշակ Ալպոյաճյանի դիվանի կնիքը: Տպագրության վայրի, տպարանի, ինչպես նաև առաջին տպագրության տվյալները վերցրել ենք շապիկից, քանի որ տիտղոսաթերթին նշված են օսմաներեն: Գրքում առկա է նաև երկու տպագիր թերթիկ, որոնցից մեկի վրա պահպանվել են հեղինակի ձեռագիր նշումները և որոնց միջոցով հեղինակն իր նորատիպ գրքի որոշ օրինակներ ուղարկում է հավանաբար հենց Արշակ Ալպոյաճյանին:
Շարվ. 14x8 սմ։
56 էջ, նկար։
File size: 13,7 MB
Holdings: Armenia, Yerevan, Fundamental Scientific Library of NAS RA
Year and Place of Digitization: 2023, Fundamental Scientific Library of NAS RA
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the Fundamental Scientific Library of NAS RA