Armenian Early Printed Books 1851-1900
Author: Մուրատեան Գարեգին (=Մելքիսեդեկ եպիսկոպոս)
Title: Ուխտ հայրենասիրի
Publisher (standardized): տպ. Սրբոց Հակոբյանց
Publisher (as it is on book): Ի վանս Ս. Յակոբեանց
Place (standardized): Երուսաղեմ
Place (as it is on book): Յերուսաղէմ
Year of Publication: 1874
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝ չունի։
Ութածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բնագիրը՝ բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր: Շապիկը և շապիկի վերջերեսը՝ զարդափակ, վրան՝ նկարներ։ Բնագրից առաջ՝ 1 փորագիր պատկեր՝ գրառումով. «Եկեալ կամաւ․ 'ի մահ խաչին, Վասն սիրոյ իւր պատկերին»։ 59-րդ էջից՝ «Ցանկ գրոց տպագրեալ ի վանս Սրբոց Յակովբեանց»։
Գրքի մատենագիտական գրառումը չի ներառվել «Հայ գիրքը 1851-1900 թվականներին» մատենագիտության մեջ։
Ա․ Ղազիկյանը առաջին տիպը նկարագրել է 1868 թվականով, իսկ էջերի քանակը նշել է 33 (Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, Վենետիկ, 1912, էջ 2069): «Հայ գիրքը 1851-1900 թվականներին» մատենագիտության մեջ տվյալ հրատարակությունը նկարագրվել է աստղանիշով։
Մեզ հայտնի է գրքի երկրորդ տպագրությունը, որը ևս 1874 թ.: Ա. Ղազիկյանն երկրորդ տպագրության էջերի քանակը նշել է 58՝ հավանաբար չներառելով բնագրի վերջում հրատարակված գրքերի ցանկը։ Հնարավոր է, որ Բ․ տիպը ունեցել է մի քանի հրատարակություն․ դրա մասին են վկայում նաև ուսումնասիրված շապիկների գունային տարբերությունները և բնագրում հայտնաբերված որոշակի տարբերությունները (մասնավորապես 5-րդ էջում էջի նիշի տպագրված լինելը, փորագիր պատկերից հետո ազատ էջը)։
Շարվ. 8,5x4,5 սմ։
64 էջ։
File size: 70, 1 MB
Year and Place of Digitization: 2024
Click the cover to view the interactive book.