Armenian Early Printed Books 1851-1900
Title: Աստուածաշունչ: Գիրք Հին եւ Նոր Կտակարանաց
Publisher (standardized): տպ. Հակոբ Պոյաճյանի
Publisher (as it is on book): Ի Տպարանի Ա․ Յակոբ Պոյաճեան
Place (standardized): Կ․ Պոլիս
Place (as it is on book): Ի Կոստանդնուպոլիս
Year of Publication: 1894
Notes: Ա. ՏԻՏՂԹ.՝ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ / ԳԻՐՔ / ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ / ԵԲՐԱՅԱԿԱՆ ԵՒ ՅՈՒՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐՆԵՐԷՆ / ԹԱՐԳՄԱՆՈՒԱԾ /... / Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ / Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. ՅԱԿՈԲ ՊՕՅԱՃԵԱՆ / 1894 /
Բ ՏԻՏՂԹ.՝ ՆՈՐ / ԿՏԱԿԱՐԱՆ / ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ / ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ / ՅՈՒՆԱԿԱՆ ԲՆԱԳՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԱԾ / Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ / Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. ՅԱԿՈԲ ՊՕՅԱՃԵԱՆ / 1894 /
Քառածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, օգտագործվել է նաև նոտրգիր: Վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Մանր բաժանազարդեր: Բաղկացած է Հին և Նոր կտակարաններից, որոնք ունեն առանձին տիտղոսաթերթեր, սակայն շարունակվող էջակալություն: Նոր Կտակարանը սկսվում է 897-րդ էջից: Հին և Նոր Կտակարանների մեջտեղում առկա է 4 ներդիր թերթ: Տիտղոսաթերթերին՝ զարդանախշեր, Ա. տիտղոսաթերթին՝ նաև օսմաներեն գրություն:
Գիրքն ունի զարդափակ շրջանակով և շքեղ զարդանախշերով սև կաշվից կազմ: Կռնակին առկա են զարդանախշեր, իսկ վերևում ոսկեզօծ տառերով գրված է «Աստուածաշունչ»: Կազմը մի փոքր մաշված է, սակայն գտնվում է բարվոք վիճակում, ինչպես ամբողջ գիրքը: Չկան պակաս կամ պատռված էջեր: Տիտղոսաթերթից առաջ ընկած երկու էջերին, 1169-րդ և վերջին էջերին առկա է Արշակ Ալպոյաճյանի դիվանի կնիքը: Գրքի էջերում պահպանվել են տպագիր և ձեռագիր թերթիկներ՝ նշումներով, ինչպես օրինակ՝ Բիւզանդիոնի ցրուիչը (1900 թ., տպագիր բացիկ), ձեռագիր նոտաներ՝ ֆրանսերեն նշումներով, «Բիւզանդիոն», «Մասիս» պարբերականների որոշ համարների նյութերի մասին նշումներ, Թաղական խորհրդի գրությունը Գում Գաբուի մայր եկեղեցուն՝ նվիրատվությունների առթիվ (1900 թ., տպագիր, երկթերթ): Սույն ձեռագիր նյութերը Արշակ Ալպոյաճյանի հետ առնչություն չունեն:
Գրքի մատենագիտական նկարագրությունը չի ներառվել «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999): Ա. Ղազիկյանի մատենագիտության մեջ հիշատակված է 1894 թ. մի տպագրություն, սակայն նշված են միայն տպագրության տարեթիվը և էջերի քանակը, այդ պատճառով չենք կարող պնդել, թե նույն տպագրության մասին է խոսքը (Ղազիկեան Ա., Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. Ա., Վենետիկ, 1909-1912, էջ 219):
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Արշակ Ալպոյաճյան» հավաքածուի ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկավ գրքի մեզ հայտնի միակ օրինակը, ինչը հնարավորություն տվեց շրջանառության մեջ դնել մատենագիտական տվյալները:
Շարվ. 24,5x17,5 սմ։
1169 երկսյուն, 1 չհ. էջ։
File size: 238 MB
Holdings: Armenia, Yerevan, Fundamental Scientific Library of NAS RA
Year and Place of Digitization: 2023, Fundamental Scientific Library of NAS RA
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the Fundamental Scientific Library of NAS RA