Armenian Early Printed Books 1851-1900
Author: Լաւրէնս Սթէրն
Title: Հէնրիադդա կամ Անառակ կնկան մը կեանքը
Publisher (standardized): տպ․ Ռուբեն Քյուրքճյան
Publisher (as it is on book): Տպագրութիւն Ռ․ Յ․ Քիւրքճեան
Place (standardized): Կ․ Պոլիս
Place (as it is on book): Կ․ Պօլիս
Year of Publication: 1864
Notes: ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ` ՀԷՆՐԻԱԴԴԱ / ԿԱՄ / ԱՆԱՌԱԿ ԿՆԿԱՆ ՄԸ ԿԵԱՆՔԸ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ / ԱՐՄԵՆԱԿ ՀԱՅԿՈՒՆԻ / Կ.-ՊՕԼԻՍ / ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԻՒՐՔՃԵԱՆ / 1864 /
Քառածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Զարդանախշեր, մանր բաժանազարդեր: Շապիկը՝ զարդափակ, վրան վերնագիրը՝ «Հէնրիադդա կամ անառակ կնկան մը պատմութիւնը»: Շապիկի երկու երեսներին և տիտղոսաթերթին՝ զարդանախշեր:
Հեղինակի տվյալը վերցվել է առաջաբանից՝ էջ Ե: Մեզ հայտնի միակ օրինակի շապիկին փակցված է Ա. Ալպոյաճյանին առնչվող երեք օտարալեզու պիտակ, առկա է մատիտով արված նշում. «Կազմեց Յ. Փափազեան»: Շապիկին, տիտղոսաթերթին և վերջին էջին՝ Արշակ Ալպոյաճյանի դիվանի կնիքը:
«Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999, էջ 107) սույն տպագրությունը նկարագրվել է աստղանիշով՝ հենվելով Գ. Զարբհանալյանի և Թեոդիկի տեղեկությունների վրա (տե՛ս Գ. Զարբհանալեան, Հայկական մատենագիտութիւն, Վենետիկ, 1883, էջ 351; Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912, էջ 86):
Գրքի ֆիզիկական բացակայության պատճառով որպես վերնագիր նշվել է շապիկի վերնագիրը, որը տարբերվում է տիտղոսաթերթին արտացոլված վերնագրից: Մատենագիտական նկարագրության մեջ էջադրությունն ընդհանրապես նշված չէ: ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Արշակ Ալպոյաճյան» հավաքածուն ուսումնասիրելիս գտնվեց գրքի մեկ օրինակ, ինչը հնարավորություն տվեց ամբողջացնել մատենագիտական գրառումը:
Նշենք նաև, որ սույն տպագրության ևս մեկ օրինակ պահվում է Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ Մատենադարանում:
Շարվ. 13,5x8 սմ։
Զ, (7-58), 1 չհ. էջ։
File size: 17,7 MB
Holdings: Armenia, Yerevan, Fundamental Scientific Library of NAS RA
Year and Place of Digitization: 2023, Fundamental Scientific Library of NAS RA
Click the cover to view the interactive book.

Copyright: Reproduction and copyright information regarding this document is available from the Fundamental Scientific Library of NAS RA