Աստուածաշունչ (1666-1668, Ոսկանյան)
ՎԵՐՆԱԳԻՐ Աստուածաշունչ
ՀՐԱՏԱՐԱԿԻՉ Ոսկան Երևանցի
ՏՊԱՐԱՆ Տպ. Ս. էջմիածնի և Ս. Սարգսի
ՎԱՅՐ Ամստերդամ (Յամստերդամ)
ՏԱՐԵԹԻՎ 1666-1668
ՇԱՐՎԱԾՔԸ 21x14,7 սմ
ԷՋ 1470 էջ
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՏԻՏՂԹ.՝ Ա[ԱՏՈՒԱ]ԾԱՇՈՒՆՉ /ՀՆՈՑ ԵՒ ՆՈՐՈՑ ԿՏԱԿԱ/ՐԱՆԱՑ ՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՕՂ. ՇԱՐԱ/ԿԱՐԳՈՒԹԵԱՄԲ ՆԱԽՆԵԱՑՆ/ՄԵՐՈՑ ԵՒ. ՃՇՄԱՐՏԱՍԻ/ՐԱՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ։/ Իսկ զկնի հրամանաւ վեհափառին Տեառն Յակօբայ /Հայոց Կաթուղիկոսի գլխակարգեալ և տնատեալ ըստ Դաղմատա/ցւոցն. նա և զհամաձայնութի[ւն] հանուրց գրոց Ա[ստուա]ծաշնչից ընդ /իրեարս առընթեր կարգեալ ամենեցուն. նուաստի /ումեմն բանի Տ[եառ]ն սպասաւորի. Ոսկանի /Երևանեցւոյ։/ ՅԱՄՍՏԷՐԴԱՄ։/ Ներ Տպարանում սրբոյն Էջմիածնի. և սրբոյն Սարգսի զորա/վարի, ի Թուում փրկչին, 1666, Իսկ Հայոց./ ռճժե. նամսեանն մարտի մետասանի/:

8 չհ, 628 (ՈՒԸ), 834 (ՊԼԴ) (=1470) երկսյուն էջ։ Քառածալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով։ Տիտղոսաթերթը` զարդափակ։ Էջախորագրերով և լուսանցանիշերով։ 160 փորագիր պատկեր փորագրողի` Քր. վան Զիխեմի անվանատառերով (CVS)։ Փորագրությունները արված են այնպիսի մեծանուն վարպետների  գործերից, ինչպիսիք են Ալբրեխտ Դյուրերը, Ռաֆայելը, Հենրիկ Գոլցիուսը և ուրիշներ: Գլխազարդեր, վերջազարդեր, լուսանցազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 10 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։

Հիշատակարան ունի:

Ըստ «Հայ գիրքը 1521-1800 թթ.» մատենագիտական ցանկի (Երևան, 1988, էջ 50)՝ Զ. Պտուկյանը Հայաստանի ազգային գրադարանին է ուղարկել իր ունեցած Ոսկանյան Աստվածաշնչի մանրաժապավենը. որի շնորհիվ պարզվել է, որ այդ օրինակի մեջ Նոր Կտակարանը 26 էջով պակաս է, այսինքն՝ ոչ թե 834 էջ է, ինչպես նշված է ներկա նկարագրության մեջ, այլ 808 էջ։ Համեմատությունից պարզվեց, որ Զ. Պտուկյանի օրինակում բացակայում են «Աղօթք Մանասէի արքայի Յուդայի» և «Գիրք Եղրասայ չորրորդ» մասերը, որոնք մեզ հայտնի օրինակներում գտնվում են 719-744 էջերում։ Որոշ տարբերություն կա նաև հիշատակարանում (ավելի մանրամասն տես՝ Ք. Կորկոտյան, Ն. Ոսկանյան՝ Հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությունը և նրա տարբերակը։- «էջմիածին», 1966, N ԺԱ-ԺԲ, էջ 168-175)։

Կարդալ առցանց՝ ՆԻՇԵՐԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ=OCR
Նյութն ամբողջությամբ կարդալու համար անհրաժեշտ է PDF Reader Հեղինակային իրավունք Շտեմարանի հեղինակային իրավունքը
պատկանում է Հայաստանի ազգային
գրադարանին: Առկա է Հայաստանի ազգային գրադարանում: