Աստուածաշունչ (1733, Մխիթար Սեբաստացի)
ՎԵՐՆԱԳԻՐ Ա[ստուա]ծաշունչ
ՀՐԱՏԱՐԱԿԻՉ Մխիթար Սեբաստացի
ՏՊԱՐԱՆ Տպ. Անտոնի Բորտոլիի
ՎԱՅՐ Վենետիկ (Վէնէտիկ)
ՏԱՐԵԹԻՎ 1733
ՇԱՐՎԱԾՔԸ 24,2x14,2 սմ
ԷՋ 1290 էջ
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ա. ՏԻՏՂԹ.` Ա[ՍՏՈՒԱ]ԾԱ/ՇՈՒՆՉ/ ԳԻՐՔ/
Բ. ՏԻՏՂԹ.` Ա[ՍՏՈՒԱ]ԾԱՇՈՒՆՉ/ ԳԻՐՔ/ ՀՆՈՑ ԵՒ ՆՈՐՈՑ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ/ ՇԱՐԱԿԱՐԳՈՒԹԵԱՄԲ ՆԱԽՆԵԱՑՆ ՄԵՐՈՅ/ ԵՒ ՃՇՄԱՐՏԱՍԻՐԱՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ։/ ԶՈՐ ԶԿՆԻ ԱՄԱՑ ԲԱԶՄԱՑ/ Յամի Տ[եառ]ն. 1666. և ի թուին Հայոց. ՌՃԺԵ. հրամանաւ Տ[եառ]ն Յակոբայ Հայոց/ Կաթուղիկոսի գլխակարգե[ա]լ և տնատե[ա]լ ըս[տ] Լատինացւոց. նաև զհամաձայնու[թ]ի[ւն]/ հանուրց գրոց ա[ստուա]ծաշնչից իրերաց առընթեր կարգե[ա]լ տ[եառ]ն Ոսկանայ վ[ա]րդ[ա]պ[ե]տի/ երևանեցւոյ. և առաջնով տպագրութ[եամ]բ ի լոյս ածեալ:/ Իսկ այժմ նոյնն լաւագոյն թղթովք, ազնուագոյն պատկերօք,/ գեղեցկագոյն ծաղկագրօք, զգուշագոյն սրբագրութ[եամ]բ, և բազմօք/ ծախիւք՝ վերստին տպագրութ[եամ]բ ի լոյս ածեցեալ,/ Աշխատասիրութ[եամ]բ և ջանիւ Տ[եառ]ն Մխիթարայ Վ[ա]րդ[ա]պ[ե]տի Սեբաս-/տացւոյ՝ Աբբայ Հայր կոչեցելոյ։/ Ի փառս մեծագոյնս Ա[ստուծո]յ: Եւ ի յօգուտ մանկանց Եկեղեցւոյ։/ Յամի Տ[եառ]ն. 1733. և ի թուին Հայոց. ռճձբ: Յունիսի. 15։/ Ի Հայրապետութե[ան] տ[եառ]ն Աբրաhամու Հայոց Կաթուղիկոսի։/ Ի ՎԷՆԷՏԻԿ ՔԱՂԱՔԻ./ Ի Տպարանի Անտօնի Պօռթօլի։/ ՀՐԱՄԱՆԻ ՄԵԾԱՒՈՐԱՑ։/
10 չհ, 1280 (=1290) երկսյուն էջ, առաջաբանը միասյուն։ Էջակալությունը հայատառ և արաբական թվանշաններով։ Քառածալ, մամուլանիշերը հայերեն բոլորագրերով և լատինատառ։ Ա և Բ տիտղթ. զարդափակ, հրատ. վայրից առաջ՝ պատկեր։ Էջախորագրերով և լուսանցանիշերով։ 156 փորագիր պատկեր։ Գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։ Ա և Բ տիտղոսաթերթերը երկգույն տառերով՝ սև և կարմիր։ «ԲԱՆ ԱՌ ԸՆԹԵՐՑՕՂՍ և ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՄԱՏԵՆԻՍ» - Մխիթար Սեբաստացու հիշատակարանը (էջ 1271-1279): Ծանոթ.՝ Վիեննայի Մխիթարյան մատենադարանում պահվում է նկարների մի ալբոմ, որի մեջ հավաքված են Աստվածաշնչի այս հրատարակության պատկերները (առանց բնագրի)։ Ալբոմը բաղկացած է 157 թերթից, որոնց վրա կան տարբեր չափերի պատկերներ՝ մակագրություններով։ Սկզբի 4 նկարների մակագրությունները տպագիր են և համընկնում են գրքում եղածներին, մյուսները ձեռագիր են։ Ի տարբերություն գրքի պատկերների՝ ալբոմում հավաքված նկարների դարձերեսներին տպագրություն չկա։ Ալբոմի նկարների քանակը մեկով ավելի է Աստվածաշնչում եղածներից։ Այդ նկարը պատկերում է Մարիամ Աստվածածնին և Հիսուսին, ունի հետևյալ մակագրությունը՝ «Յ[իսու]ս ննջե յօրօրոցին սրբուհի կոյսն շարժմամբ ձեռին լռել ազդե սուրբ մկրտչին»։

Նյութն ամբողջությամբ կարդալու համար անհրաժեշտ է PDF Reader Հեղինակային իրավունք Շտեմարանի հեղինակային իրավունքը
պատկանում է Հայաստանի ազգային
գրադարանին: Առկա է Հայաստանի ազգային գրադարանում: