Այս հավաքածուի մասին
Աստվածաշնչի առաջին տպագրությունը, որն իրականացրեց Յոհան Գուտենբերգը 1450-1455 թթ. Գերմանիայի Մայնց քաղաքում, իրապես շրջադարձային իրադարձություն էր: Մինչ այդ, Սուրբ Գիրքն ընթերցողին հասանելի էր միայն ձեռագիր ընդօրինակությունների շնորհիվ: 1666-1668 թթ. Ամստերդամում Ոսկան վարդապետ Երևանցին առաջին անգամ տպագրեց Աստվածաշունչ մատյանը՝ ոսկեղենիկ գրաբար հայերեն թարգմանությամբ: Հիմք դրվեց հայերեն տպագիր Աստվածաշնչի հրատարակություններին, որոնք իրենց ուրույն տեղն զբաղեցրին համաշխարհային գրականության գոհարների շարքում:
Սույն շտեմարանը ներառում է մինչ օրս մեզ հայտնի հայերեն տպագիր Աստվածաշունչ մատյանների մատենագիտական նկարագրությունները, որոնց կցված են համապատասխան թվային պատճեները: Շտեմարանում չեն ներառված Աստվածաշնչի առանձին գրքերի, Աստվածաշնչի պարականոն գրքերի, մանկական Աստվածաշնչի, աստվածաշնչական համառոտապատումների և դրանց վերաշարադրանքի հրատարակությունները:
Ինչպես գտնել տեղեկատվություն «Աստվածաշունչ» հավաքածուի մեջ
Առկա են 8 եղանակներ այս հավաքածուի մեջ տեղեկատվություն գտնելու համար:
- որոնիր որոշակի բառեր, որոնք հանդիպում են տեքստում սեղմելով Որոնում կոճակը
- Թերթիր փաստաթղթերը ըստ Վերնագիր սեղմելով Վերնագիր կոճակը
- Թերթիր փաստաթղթերը ըստ Հրատարակիչ-Տպագրիչ սեղմելով Հրատարակիչ-Տպագրիչ կոճակը
- Թերթիր փաստաթղթերը ըստ Տպարան սեղմելով Տպարան կոճակը
- Թերթիր փաստաթղթերը ըստ Քաղաք սեղմելով Քաղաք կոճակը
- Թերթիր փաստաթղթերը ըստ Երկիր սեղմելով Երկիր կոճակը
- Թերթիր փաստաթղթերը ըստ Տարեթիվ սեղմելով Տարեթիվ կոճակը
- Թերթիր փաստաթղթերը ըստ Հայատառ թուրքերեն սեղմելով Հայատառ թուրքերեն կոճակը