Աստուածաշունչ (1705-1707)
ՎԵՐՆԱԳԻՐ Աստուածաշունչ
ՀՐԱՏԱՐԱԿԻՉ
ՏՊԱՐԱՆ Տպ. Պետրոս Լատինացու
ՎԱՅՐ Կ. Պոլիս
ՏԱՐԵԹԻՎ 1705-1707
ՇԱՐՎԱԾՔԸ 16,8x11 սմ
ԷՋ 1158 էջ
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՏԻՏՂԹ.` Ա[ՍՏՈՒԱ]ԾԱՇ/ՈՒՆՉ ՀՆՈՑ/ ԵՒ ՆՈՐՈՑ ԿՏԱԿԱ/ՐԱՆԱՑ ՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՕՂ./ շարակարգութ[եամ]բ ՆԱԽՆԵԱՑՆ մե/րոց և ճշմարտասիրաց թարգ/մանչաց։/ Ի Հայրապետութե[ան]ն Տ[եառ]ն Նահապետի/ Կաթուղիկոսի ամ[են]ից հայոց։/ Ի Թագաւորանիստ մայրաքաղաքն/ Ստամպօլ. ի թաղն պէկօղլի կոչեցեալ./ Եւ Թուաբերութեան հայոց. ռճծգ./ Մայիսի ամսոյն. ա։/ Եւ ի Թվին փրկչին. 1705։/511, 647 (=1158) երկսյուն Էջ։ Ա էջակալության 512-րդ էջը չտպագրված։ Քառածալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով։ Տիտղոսաթերթը` զարդափակ։ Էջախորագրերով և լուսանցանիշերով։ 16 փորագիր պատկեր։ Գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 6 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր։ Հիշատակարան ունի: Ծանոթություն. Գրքի անվանաթերթին տպագրության հայկական և փրկչական թվերը չեն համընկնում։

Նյութն ամբողջությամբ կարդալու համար անհրաժեշտ է PDF Reader Հեղինակային իրավունք Շտեմարանի հեղինակային իրավունքը
պատկանում է Հայաստանի ազգային
գրադարանին: Առկա է Հայաստանի ազգային գրադարանում: