Նոր Աստղ
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Նոր Աստղ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Ալպոյաճյան Արշակ, Շալճյան Սեպուհ 
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1941-1962
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հիմնադրվել է 1941 թ.՝ Արշակ Ալպոյաճյանի և Սեպուհ Շալճյանի նախաձեռնությամբ: 1945-1949 տպարանի տնօրենը եղել է Արշակ Ալպոյաճյանը, իսկ տպարանի գրաշարությունը կատարել են Ազատ Խաչատուրյանը և Հարություն Մոռալյանը: Այս տպարանում են լույս տեսել Գալուստյան Ազգային վարժարանի «Տեղեկատու պրակ»ի Բ. և Գ. թվերը (1945-1946), «Կեանք ու Գիր» գրքի հիշատակարանի համարները (1947), Հայկ Ժամկոչյանի կազմած «Կեանք ու Գիր» տարեգիրքը (1948), Հ.Բ.Մ.Ը.-ի «Տեղեկատու»ի Ա. և Բ. տարիները (1956-1957) և վերջինիս հավելված «Մանկական տեղեկատու»ի միակ պրակը (1957): Այստեղ են տպագրվել Արշակ Ալպոյաճյանի (1945-1961), Գաբրիել Լազյանի (1946) և Վահան Թեքեյանի (1950) հատորները, Բենիամին Թաշյանի (1950-1960) «Հայկարան»-ներից գրքեր, «Մտավորական սպասարկութեան գրասենեակ»ի և այլ հրատարակություններ:

  

  Գրակ· Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2012.- էջ 268;  Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 246,248, 270, 290, 292

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան