Հ. Պոյաճեան
ԵՐԿԻՐ Թուրքիա
ՔԱՂԱՔ Եվդոկիա (Թոքաթ, Թոխաթ)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Հ. Պոյաճեան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Պոյաճյան, Յ.
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1910
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հիմնադրվել է 1910 թ. Եվդոկիայում՝ Հ. Պոյաճյանի  ջանքերով:  Նա իր հետ Կ. Պոլսից Թոքաթ էր բերել ձեռքի փոքր տպագրական սարք: Նրա հետ էր նաև մտավորական գրաշար Տիգրան Կորկոտյանը: Տպարանի հիմնադրումը ազդակ է դարձել Եվդոկիայի «Հայ առաջդիմասիրաց ակումբի» լրագիրը տպելու: Այս տպարանում 1910 թ. սկսեց տպագրվել «Ակումբի» պաշտոնական օրգան «Իրիս» շաբաթաթերթը, ինչպես նաև, գեղարվեստական գրքեր. Ռ. Ասասյանի «Փոքրիկ հերոսը»,  «Հայ տառապյալները», «Թուրք սպան», Հ. Պոյաճյանի «Պատվո զոհեր», «Եղեռնային հարսանիք», «Մարող  կյանքեր», Տ. Կորկոտյանի «Հիշատակի ծաղիկները» ստեղծագործությունները:  1915 թ. հայերի տեղահանությունից հետո Հ. Պոյաճյանի մասին այլ տեղեկություններ չկան, իսկ թուրքերը տիրացան պատրաստի տպարանին:

Գրակ. Սահակյան Ա.Գ., Սեբաստիայի հայկական տպարանները եւ մամուլը XIX  դ. Վերջին – XX դ. Սկզբին.- Լրաբեր հասարակական գիտությունների.- 2011.- թիվ 4.- էջ 49:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան