Մարտիրոս Մարտիրոսյանցի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Վրաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Ախալցխա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Մարտիրոս Մարտիրոսյանցի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
Մ. Մարտիրոսյանցի, Մարտիրոս և Հայկ Մարտիրոսյանցների
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Մարտիրոս Մարտիրոսյանց
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
XX դարի սկզբին
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
(ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է Ախալցխա­յում XX դարի սկզբին Մարտիրոսյանց եղբայրների կողմից: Տպարանի հրատարա­կությունների մեջ հատկապես աչքի է ընկնում Սիոն վարդապետ Տեր-Մանվելյանի «Եզիդի կուրմանժ» ուսումնասիրությունը, որը և արժեքավոր տեղեկություններ է պարունակում եզիդիների կուրմանժ ցեղի ազգագրության, կենցաղի, լեզվի ու սովորույթների մասին  (1910): Այս տպարանում են լույս տեսել Ս. Կլայեկչյանի «Բարի ընկերս» վեպը (1905) և Սարգիս Խոջայեանց-Խաչատրյանի «Նոր վէպիկ»ը (1905) և մի շարք այլ ստեղծագործություն­ներ: Մարտիրոսյանցիների տպարանը իր գործունեությունը շարունակել է նաև 1920-ական թվականներին, իսկ 1930թ. այս տպարանի հիմքի վրա ձևավորվել է Ախալցխայի շրջանային տպարանը` հայերեն, վրացերեն և թուրքերեն տառատեսակներով, ուր հիշյալ լեզուներով տպագրվել են նորաստեղծ շրջանային թերթերը: Մարտիրոս և Հայկ Մարտիրոսյանց եղբայրները մինչև իրենց կյանքի վերջը աշխատել են այդ նույն տպարանում`  որպես վարիչ ու տպագրիչ:

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան