Զարեհ Ն. Պէրպէրեան
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Զարեհ Ն. Պէրպէրեան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Պէրպէրեան Զարեհ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1909-1926
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հիմնադրել է Զարեհ Ն. Պերպերյանը 1909 թ., սկզբնական շրջանում օգնական ունենալով Աստիկ Զադեյանին: Տպարանը ունեցել է հայերեն, արաբերեն և ֆրանսերեն տառերի ու տպագրական զարդերի մեծ հավաքածու: Այստեղ տպագրվել են Սուրեն Պարթևյանի «Եգիպտահայ Տարեցոյցը», Ա. (1914), Բ. (1915), Գ. (1916) և «Անապատին Յուշարձանը» (1916) աշխատությունները, ինչպես նաև, «Մալէշ» (1911), «Անցած դարձածներ» (1911-1912), «Հոսանք» (1912) պարբերականները և «Գալուստյան Միություն» կիսամսյան (1913): Տպագրված են ավելի քան 60 կանոնագրեր, տեղեկագրեր, օրացույցներ և վիպային հատորներ:                 

  Գրակ· Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան. - Կահիրե, 2005. - էջ 76;  Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, էջ 269; «Մալէշ», զավեշտական յոթնօրեայ.- Գահիրէ, 1912, թիվ 32

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան