Ոսկետառ
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Ոսկետառ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Մսրլյան Երվանդ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1918-1966, 1966-
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

  Տպարանը հիմնադրել է Երվանդ Մսրլյանը 1918 թ.: Մինչև 1933 թ. նրա հետ աշխատել է Արմենակ Մանուկյանը: Ե. Մսրլյանը, դեռ 1914 թ., Գրիգոր Համբիկյանի և Ե. Քերեսթեճյանի հետ Կահիրեում հիմնել էր մի փոքր գրաշարատուն, ուր հրատարակել էր «Խարաշօ» երգիծական շաբաթաթերթի մի քանի համար, որից հետո, 1916 թ. այս համեստ տպարանը փակվել է: «Ոսկետառ»ի վարիչ-տնօրենուհին մինչև 1966 թ. եղել է Ատրինե Մսրլյանը, իսկ գրաշարապետ-խմբագիրը՝ Ստեփան Համամճյանը: Այս տպարանում Ե. Մսրլյանը 1919-1971 թթ. հրատարակել է «Սավառնակ» երգիծաթերթը, նաև թերթի «Զէբլին» շաբաթական հավելվածը (1931-1937)` արտոնատիրությամբ իր տիկնոջ՝ Ատրինեի: Այս շրջանում տպարանը հայտնի է նաև «Տպարան-վիմագրատուն Ոսկետառ» անվանումով: 1965 թ. տպարանի սեփականատեր են դառնում Նորայր Տեովլեթյանը և Պերճ Թերզյանը, իսկ 1969-ից տպարանի սեփականատերն էր Նորայր Տեովլեթյանը: «Ոսկետառ» տպարանում լույս են տեսել բազմաթիվ պարբերականներ, Սոկրատ Սարրաֆյանի թարգմանած վեպերի հատորներ, «Ջահակիր» գրական հավաքածուի Ա. գիրքը (1919), «Ջահակիր» տարեգիրքը (1948), «Ոսկետառ» Մատենաշարից Աշոտ Պատմագրյանի հեղինակած «Գանձարան հայ երգերու» 6 հատորները (1940), Գրիգոր Մամուր Ֆաթիմիի «Երազահան», «Կախարդագիրք», «Բախտագուշակ» ու այլ «Համայնագիտարան»ներ (1935-1937) և բազմաթիվ հայերեն ու օտար լեզուներով գրքեր, կանոնագրեր, տեղեկագրեր, ձեռնարկների պրակներ:

  Գրակ· Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2012.- էջ 269;  Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005; Եափունճեան Ա. Եգիպտահայ մշակոյթի պատմութիւն.- Կահիրե, 1981.- էջ 185; Պասմաճեան, Գրիգոր: Յուշարան (Եր. Մսրլեանի յիշատակին).- Կահիրե, 1971.- էջ 11; Սավառնակ շաբաթաթերթ.- Կահիրե, 1966, թիվ 15  

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան