Վիմագրական մամուլ
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Վիմագրական մամուլ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Տեր-Պետրոսյան Զաքարիա
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1832
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

    Տպարանը հիմնադրել է Զաքարիա Տեր Պետրոսյանը 1832 թ·: Նա իր բարեկամ ակնցի մահտեսի Ալեքսան Եղիազարյանի նյութական օժանդակությամբ «Վիմագրական Մամուլ» է գնել ու առաջին անգամ Եգիպտոսում հրատարակել  վիմատիպ մի հայտարարություն, որով ի ցույց է դրել Ալեքսան և Հակոբ Եղիազարյան եղբայրների վաստակը Եգիպտոսում: Սակայն այս տպարանում ուրիշ ոչինչ չի տպագրվել և ի վերջո տեղափոխվել է Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց հայոց վանք:
Հատկանշանականն այն է, որ Զաքարիա Եպիսկոպոսը ե
ղել է Երուսաղեմի հայոց տպագրության հիմնադիրը և Զաքարիա Կոփեցի Պատրիարք անունով՝ արժանավոր հովվապետը Ս· Աթոռին (1840-1846):

 Գրակ·  «Սիոն» ամսագիր, Երուսաղեմ, 1933, թ. 11; «Էջմիածին» ամսագիր, ԿԳ·, 63-րդ տարի (Ա), էջ 84-87;  Գարտաշյան Ա. Նյութեր Եգիպտոսի Հայոց պատմության համար, Բ. հատոր.- Վենետիկ, 1982.- էջ 49: 

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան