Հովհաննես Թոլայանի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Կ.Պոլիս (Իսթանպօլ, Սթամպօլ, Սթամպօլտա)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Հովհաննես Թոլայանի (Մեճմուայի հավատիս, Մեճմուայի ախպար լրագրի)
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Հովհաննես Թոլայան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1881-1893
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
31 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Ծնվել է Կ. Պոլսում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Մխիթարյան վարժարանում: Հետո մեկնել Վենետիկ, որտեղ սովորել է Մուրատ Ռափայելյան վարժարանում: Չցանկանալով հոգևորական դառնալ, վերադարձել է Կ. Պոլիս, այստեղ սովորել է բժշկական վարժարանում: Նա աշխատել է «Մանզումէի Էֆքյար» հայատառ թուրքերեն թերթի խմբագրությունում, նախ` աշխատակից, ապա խմբագիր: 1884-1906թթ. խմբագրել է «Մէճմուայը ախպար» հայատառ թուրքերեն պարբերականը, որի էջերում տպագրել է բազմաթիվ հոդվածներ, ինչպես նաև իր վեպերը թարգմանած ֆրանսերենից: Պողոս Քիրիշճյանը իր մահից առաջ տպարանը փոխանցել է Հովհաննես Թոլայանին: Նա 28 տարի, առանց ընդմիջման բացի թերթից, տպագրել է Հ. Կաթողիկէ պատրիարքարանի գործերը, իր թարգմանած վեպերը: 1881-1893թթ. այս տպարանում տպագրվել է 29 գիրք:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան