Գալֆա
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Գալֆա
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Գալֆայան Գրիգոր
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1932-1939
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

  Տպարանը հիմնադրել է Գրիգոր Գալֆաեանը 1932 թ., ով նաև տպարանի տերն ու տնօրենն էր: Այստեղ լույս են տեսել «Ալպոմ» պատկերազարդ տարեգիրքը (1932), «Գիր եւ արուեստ» եգիպտահայ պատկերազարդ եռամսյայի միակ թիվը (1938), պրոֆ. Յ.Թ. Գայաեանի «Բառարան գանձարան հայերէն լեզուի» (1938) և մի շարք այլ հատորներ: Տպագրվել են զանազան առիթների բացիկներ, արաբերեն և այլ լեզուներով արվեստի գործերի հրատարակություններ:

  Գրակ·  Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, թիվ 529, 780, 822, 823, 839, 882

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան