Արգոս
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Արգոս
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Սարրաֆյան Սոկրատ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1924-1977
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 Տպարանը հիմնադրել է Սոկրատ Սարրաֆյանը  1924 թ.: Նա եղել է տպարանի տնօրենը, հրատարակիչը և գործող տպագրիչը: Նրան օգնել է իր եղբայրը՝ Սարգիսը: Սոկրատ Սարրաֆյանը լծվել էր թարգմանչական աշխատանքի և 1934 թ. հիմնել «Արգոս» հրատարակչական ընկերությունը: Նա «Տարգոս» գրչանունով և իր թարգմանությամբ հրատարակել է շաբաթական պրակներով 43 հատորներ, որոնցից 27 անթվակիր են: Հետագայում տպարանի տերն ու տնօրենը դարձել է Գառնիկ Հակոբյանը, ում արտոնատիրությամբ տպագրվել է «Հոկտեմբեր» ամսագիրը (1974-1977): Այստեղ են տպագրվել Հ.Բ.Ը.Մ.ի «Տեղեկատու» պարբերականի 1968-1975 թթ. համարները: Իսկ «Փափազյան» տպարանի համագործակցությամբ լույս է ընծայվել Արմենակ Պետեւեանի մեծարժեք «Պատկերազարդ բազմալեզու բուսաբանական  բառարան»-ը (1936):

  Գրակ· Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2012.- էջ 186-189, 267; Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 290, 310; «Լուսաբեր» երկօրեայ.- Գահիրէ, 1904

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան