Փարոս
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Փարոս
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Հարություն Ալփիար
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1897-1927
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


 Տպարանը հիմնադրվել է 1897 թ· Հարություն Ալփիարի նախաձեռնությամբ՝ տպագելու  համար իր խմբագրած «Փարոս» լրագիրը (1897-1898/1901-1902): 1898 թ· կեսերին տպարանը վաճառվել է Վաղինակ  Ռաֆայելյանին: 1910-ին այս տպարանում «Էլ Մանար» («Փարոս») անվանումով տպագրվել է «Կահիրեի Օսմանյան Ակումբի Կանոնագիրը-հիմնական պայմաններ»-ի պրակը հայերեն, օսմաներեն, արաբերեն: 1918-ից սկսած այս տպարանը համարվել է լուրջ ձեռնարկություն, ուր տպագրվել են «Մարտիկ աղա» (26-42 թվերը, 1921), «Հայկական սինեմա» (1-39 թվերը, 1925) և «ՀՕԿ» (3 թիվ,  1926) պարբերականները և մի շարք կանոնագրեր ու տարեկան տեղեկագրեր:

  Գրակ· Յ. Խ.Թոփուզյան: Եգիպտոսի հայկական գաղութի պատմութիւն (1805-1952).- Երևան, 1978.- էջ 199; Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012.- էջ 270; Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2005.- էջ 136, 154, 164; Հայահամար Եգիպտոսի և Սուդանի.- Կահիրե, 1939.- էջ 167 

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան