Սիսուան-Գ. Նազարեթեան
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Ալեքսանդրիա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Սիսուան-Գ. Նազարեթեան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ Սիսուան
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Սմբատ Բյուրատ, Գրիգոր Նազարեթյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1903-1905
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հաստատվել է 1903 թ.՝ «Նազարեթյան» և «Փիւնիկ» տպարանների միաձուլումով՝ Սմբատ Բյուրատի և Գրիգոր Նազարեթյանի սեփականատիրությամբ: Կարճ ժամանակ անց տպարանը սկսել է գործել «Գ. Նազարեթյան» անվանումով: Այստեղ տպագրվել են «Փիւնիկ» եռօրյայի համարները (1903) և «Սիսուան» պարբերականի երկու համարները (1905):

 Գրակ·  Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, թիվ 68,79,80,97; Յ. Խ. Թոփուզյան: Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952).- Երևան, 1978.- էջ 201; Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 14,44:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան