Գրիգոր Խալդարյանց
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Ռուսաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Ս.Պետերբուրգ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Խալդարյանց
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
Գրիգոր Խալդարյանց
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1780-1789թթ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
16 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է 1780 թ. Ս. Պետերբուրգում, Նոր Ջուղայի գրասեր և հարուստ վաճառական Գրիգոր Խոջամալի որդի Խալդարյանցի կողմից: Ապրելով Լոնդոնում՝ նա մի անգլիացի փորագրիչ վարպետի պատվիրել է հայերեն նոր տեսակի տպագրական տառեր և 1780թ. տպագրել է «Դավանութիւն հաւատոյ» գիրքը: Այնուհետև տեղափոխվել է Ս. Պետերբուրգ՝ իր հետ բերելով նաև տառերը: Այստեղ հիմնել իր սեփական տպարանը՝ ունենալով Ռուսաստանի հայոց հոգևոր առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի աջակցությունը, ով խրախուսուել է նրան և խոստացել ամեն կերպ աջակցել ազգանվեր գործին: Խալդարյանցն առաջինը տպագրել է մի փոքրիկ այբբենարան (1781) և նկատել, որ տառատեսակները քիչ են: Լոնդոնից հրավիրել է ծանոթ փորագրիչ վարպետին ու պատվիրել խոշոր տառատեսակներ:
1785թ. այս տպարանում են տպագրվել Շնորհալու «Յիսուս որդին» (նոր հրատարակությունը), 1786թ.` «Աստուածաղերս», «Ճաշոց», «Ավետարան», «Ժամագիրք կարճառօտ» և «Վէմ գայթակղության» գրքերը:
Տպարանատիրոջ` Գրիգոր  Խալդարյանցի մահից հետո, 1789թ., տպարանը տեղափոխվել է Նոր Նախիջևան` «Տպարան Նորին Բարձր սրբազնության» անվան տակ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան