Լուսաբեր-Արեւ
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Լուսաբեր-Արեւ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ Լուսաբեր
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Փաշայան Կարապետ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1904-1913
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 Այս տպարանը շարունակությունն է Ալեքսանդրիայում Կարապետ Փաշայան խանի նախաձեռնությամբ հիմնադրված «Լուսաբեր» տպարանի, որը աշխատում էր Կիպրոսի որբանոցից  բերված տառերով: 1904 թ. տեղափոխվում  է Կահիրե, որտեղ գործում է Նազարեթ Քեչեճյանի, Վահան Քյուրքճյանի և Հարություն Ճեպեճյանի արտոնատիրությամբ: 1909 թ. տպարանը վերանվանվել է «Լուսաբեր-Արեւ», ուր տպագրվել է համանուն թերթը: Այս տպարանում են տպագրվել  Ագնիս Մ·-ի «Երկրաշինութեան պէտքը» 36 էջից բաղկացած գրքույկը (1910), «Կանոնագիր Մեսրոպյան Ուսոմնասիրաց  Ընկ·» (1906) աշխատությունները:

 Գրակ·  Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, թիվ 101; Թէոդիկ: Տիպ ու Տառ.- Կ·Պոլիս, 1912. - էջ 189;  «Լուսաբեր-Արեւ», երկօրեայ.- Կահիրե, 1912, թիվ 24

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան