Արաքս, Կիլիկիա
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Ալեքսանդրիա, Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Արաքս, Կիլիկիա
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Հակոբյան Ա.Ա.
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1902-1905
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հիմնադրել է Ա.Ա. Հակոբյանը 1902 թ. Ալեքսանդրիայում: 1904 թ. Բարսեղ Օհանյանը փոխանորդաբար ստանձնել է տպարանի տնօրինությունը՝ պաշտոնաթղթերը ստորագրելու իրավասությամբ: Հետագայում վերջինս գնել է տպարանը և դարձել նրա տերը: Տպարանում կատարվել են հայերեն, անգլերեն և ֆրանսերեն մաքուր ու վայելչագեղ տպագրություններ: 1906 թ. տպարանը փոխադրվել է Կահիրե՝ «Կիլիկիա» անվանումով, որտեղ լույս է տեսել «Կանոնագիր Եգիպտոսի հայ բողոքական հասարակության»՝ եգիպտական կառավարության կողմից վավերացված և հրամանագրով հաստատված հայատառ թուրքերենով գրքույկը:

 Գրակ· «Ազատ բեմ» լրագիր.-Ալեքսանդրիա; Թէոդիկ: Տիպ ու Տառ, Կ. Պոլիս, 1912.- էջ 189; Աւետիս Եափուճեան: Եգիպտահայ մշակոյթի պատմութիւն.- Գահիրե, 1981.- էջ 247:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան