Կամպէթա-Րաֆֆի
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Ալեքսանդրիա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Կամպէթա-Րաֆֆի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Փաշայան Կարապետ Հ.
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1902-1907
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հիմնադրել է Կարապետ Յ. Փաշայանը 1902 թ.: Այստեղ լույս են տեսել «Ազատ խօսք»ի տետրերը (1904), Հ.Բ.Ը.Մ.ի «Կանոնագիր»ը (1906) և «Տարեկան տեղեկագիր»ը (բ. հատոր, 1908): Հրատարակվել են նաև Կարապետ Փաշայան Խանի «Դպրոցական առողջապահություն» (1905), «Վիպական հաւաքածոյ»ների 5 հատորները (1906) և Ղևոնդ եպիսկոպոս Շիշմանյանի «Իմ աքսորի կեանքը» (1906): 1907 թ. այս տպարանը գործել է մի խումբ երիտասարդների ղեկավարությամբ՝ «Րաֆֆի» անվանումով, որտեղ տպագրվել է Հ.Բ.Ը.Մ.ի  «Կանոնագիր»ը, «Տարեկան Տեղեկագիր»ը (1907) և Առանձարի «Փրկիչներ» թատերախաղը (1907):

Գրակ· Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012.- էջ 270; Թէոդիկ: Տիպ ու տառ.- Կ. Պոլիս,1912.- էջ 190

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան