Հովհաննես Քարմատանենց
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Լեհաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Լվով (Իլով)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Հովհաննես Քարմատանենց
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Հովհաննես Քարմատանենց
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1616
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
3 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է 1616թ. Լեհաստանի Իլով (Լվով) քաղաքում, Հովհաննես Քարմատանենցի կողմից: Այս տպարանը առաջին հայկական տպարանն էր Լեհաստանում, ինչպես ինքն է կոչել՝ առաջին «կազմատունը»: Տպարանատերը մեկ տարի տքնել է գրաշարների և այլ աշխատողների հետ` հայկական տպագրական տառեր ստեղծելու համար, սակայն հայտնի չէ, թե ինչ տեսակի ու բնույթի են եղել նրա տառատեսակները՝ նոր մայրերի վրա ձուլված, թե՞ բերված էին անցյալ դարում գոյություն ունեցող ձևերից: Ըստ Գարեգին Լևոնյանի՝ վերջինս ավելի հավանական է: Այս տպարանից հետո երկար տարիներ այլ հայկական տպարան Լեհաստանում գոյություն չի ունեցել: Միայն 160 տարի անց պառակտյալ Մխիթարյանները հիմնել են իրենցը, որը այնուհետև փոխադրել են Վիեննա: Այս տպարանում են տպագրվել «Սաղմոսարան» և «Բժշկարան» գրքերը:

           
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան