Սահակ-Մեսրոպ
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Սահակ-Մեսրոպ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Հակոբ և Վահրամ Գալեմքեարյան եղբայրներ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1916-1962
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարան-կազմատուն-գրատունը հիմնադրել են Հակոբ և Վահրամ Գալեմքեարյան եղբայրները 1916 թվականին: Հիշարժան են «Սահակ-Մեսրոպ» տպարանի «Պատանիին գրադարանը» անունով շաբաթական հրատարակությունների Ա. Բ. Գ. Դ. շարքը, յուրաքանչյուրը 12 թվով (1931-1933), նաև անթվակիր 13 այլ հրատարակություններ: Այս տպարանում լույս են տեսել «Փունջ» մանկապատանեկան (1928), «Աշխատանքի կոչ» (1932), «Լոյս» (1936), «Ազատ միտք» (1936-1937), «Մեծ Մասիս» (1939) և այլ տարեգրքեր: Վահրամ Գալեմքեարյանի 1962թ·  տեղափոխվել է Կանադա և տպարանի ղեկավարությունը ստանձնել է նրա եղբայր Հակոբը, սակայն կարճ ժամանակ անց տպարանը փակվել է:

  Գրակ· Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան. - Կահիրե, 2005;  Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, էջ 269 

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան