Նուպար Տիճիթլ (Nubar Digital)
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Նուպար Տիճիթլ (Nubar Digital)
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ Նուպար
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Սիմոնյան Պողոս
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1939-
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

  Տպարանը հիմնադրել է Պողոս Սիմոնյանը 1939 թ.: Այն սկզբնական շրջանում գործել է իր ժամանակի կապառե տառերի գործածությամբ, որին հետևել է վիմատպագրության կիրառումը: 1959 թ. հիմնադրի որդիները՝ Նուպար և Հրաչ եղբայրները, իրենց տպարանը համալրել են նորագույն  տպագրական սարքավորումներով, իսկ 1974 թ-ից տպարանում գործել են  «Հայտելպրկ» մակնիշի արդիական գունավոր տպագրության սարքավորումներ: 2001թ. տպարանը տեղափոխվել է Կահիրեի մերձակա Էլ Ուպուր քաղաք՝ «Էլ Նուպար» վերանվանումով և Նուպար և Հրաչ Սիմոնյան եղբայրների սեփականատիրությամբ: 2013-ից տպարանը գործում է «Նուպար Տիճիթլ» (Nubar Digital) անվանումով և թվայնացումի նորագույն դրույթներով գործող տպարանը «Նուպար Սիմոնյան և որդիք»ի սեփականությամբ: «Նուպար» տպարանի ավելի քան 75-ամյա տարեգրության ընթացքում լույս են տեսել եգիպտահայ մամուլի ավելի քան քսան պարբերականներ, իրենց շաբաթական, ամսեկան, եռամսյա, կիսամսյա և տարեկան բնութներով: Հրատարակվել են շուրջ 150 հատորներ և գրքույկներ: Տպարանը միշտ խրախուսող է եղել հայատառ հատորների և պարբերականների տպագրությանը զուգահեռ՝ օտարալեզու հրատարակությունների: Ներկայիս իր լայնածավալ տպագրական գործունեությունը ընդգրկել է եգիպտական շուկայից դուրս արաբական, եվրոպական և ամերիկյան երկրներ:

  Գրակ· Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2012.- էջ 268-269;  Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 388

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան