Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի/
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՔԱՂԱՔ
(CITY)
Շուշի
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Միրզաջան Մահտեսի Հակոբյանց
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1879-1905թթ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
54 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Այս տպարանի երախայրիքը Դրեպեր Ջոն Վիլիամի «Պատմութիւն մտաւոր զարգացման Եւրոպիոյ» գրքի առաջին հատորն է Ս. Էջմիածնի միաբան Արիստակես Վ. Սեդրակյանի թարգմանությամբ։ Ղարաբաղի տպագրության պատմության գիտակ Պետրոս Զաքարյանը իր հուշերում նշում է, որ Բաքվից աքսորից վերադառնում է Մահտեսի Հակոբյանը, որը իր տանը կից հատուկ շենքում հիմնադրում է տպարան, որտեղ աշխատում էին իր որդիները։ Նոր տպարանը հիմնադրման օրից բարգավաճում է։ Այստեղ գրական մկրտություն է ստանում պատմաբան և գրող Լեոն, ով միաժամանակ տպարանի սրբագրիչն էր։ Մյուս նշանավոր աշխատակիցներից էին Աբել Ապրեսյանը, Տիգրան Նազարյանը, Ն. Տեր-Ավետիքյանը։Այս տպարանում առաջին անգամ տպագրվում է Րաֆֆու «Խենթը»։ Տպագրվող գրքերի մի մասը թարգմանական էր՝ռուսերենից, պարսկերենից։«Ազգագրական հանդեսը» /Ե. Լալայան, 1896/ նույնպես լույս է տեսնում այս տպարանում։ Տպարանը գործում է մինչև 1905թ. Շուշու մեծ հրդեհը։Հետագայում այն վերանորոգվել և Թիֆլիսում վերագործարկվել է «Մամուլ» անվամբ։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան