Ճանիկ Արամյանի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Կ.Պոլիս (Իսթանպօլ, Սթամպօլ, Սթամպօլտա)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Ճանիկ Արամյանի (Ն. Ճանիկ Արամյան, Ն.Ճ.Արամյան, Ներսես Արամյան)
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Ճանիկ Արամյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
283 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Ծնվել է Իզմիրում: Փոքր հասակում տեղափոխվել է Կ. Պոլիս, որտեղ արհեստներ է սովորել: 1846 թվականին մեկնել է Փարիզ, զբաղվել է դերձակությամբ, ապա նվիրվել փորագրության: Նպատակ է ունեցել բացել մի նոր տպարան, ստեղծել նոր տառատեսակներ, մոտեցնել եվրոպական տպագրությանը: Դրա համար աշակերտել է Փարիզի նշանավոր տպագրիչ Վալտերին: 50-ական թվականներին հնարել է մի տառատեսակ, որը մինչև այժմ կոչվում է Արամյան: Իր հնարած տառատեսակով Փարիզում Վալտերի տպարանում տպագրել է մի շարք գրքեր: 1859թ. հիմնել է իր առանձին տպարանը, որտեղ հրատարակել է Ստեփան Ոսկանի «Արևմուտքը» և Գ. Այվազովսկու «Մասյաց աղավնին»: 1854-1862թթ. հրատարակել է բազմաթիվ գրքեր: Տպարանը փոխադրել է Մարսել, մի քանի գրքեր տպագրելուց հետո տեղափոխվել է Կ. Պոլիս: 1865թվից մինչև իր մահը ապրել և շարունակել է տպագրական գործունեությունը: Աշխատանքին զուգընթաց հետաքրքրվել է հասարակական կյանքով: Ժամանակի առաջավոր գաղափարներն արտահայտող գրքերի մեծ մասը տպագրվել է Ճանիկ Արամյանի տպարանում` Մ. Նալբանդյանի «Երկրագործութիւնը որպէս ուղիղ ճանապարհ», Տէր Սարգսենցի «Շահէնն ի Սիպիր կամ գաղթական հայը», «Վաւերագիրք. խնդիր ազգային եկամտի» և այլն: Ճանիկ Արամյանը Փարիզում տպագրել է 36, Մարսելում` 4, Կ. Պոլսում` 283 գիրք:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան