Տպարանը հիմնադրվել է 1865-ին՝ Աբրահամ Մուրադյանի նախաձեռնությամբ: Նա Ֆրանսիայից
իր հետ բերած տառերով լույս է ընծայել իր խմբագրած առաջին եգիպտահայ կիսամսյա համանուն
լրագիրը: Լույս է տեսել միայն 4 համար: Մուրադյանի Եգիպտոսից մեկնելուց
հետո լրագրի հրատարակությունը դադարել է ու տպարանը փակվել:
Գրակ· Յ. Խ.Թոփուզյան: Եգիպտոսի հայկական գաղութի պատմութիւն (1805-1952).- Երևան, 1978.- էջ 96:
|