Գարեգին Պաղտատլյան (Գարեգին Պաղտատլյան և Արամյան)
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Կ.Պոլիս (Իսթանպօլ, Սթամպօլ, Սթամպօլտա)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Գարեգին Պաղտատլյան (Գարեգին Պաղտատլյան և Արամյան)
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
Գարեգին Պաղտատլյան
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
180 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Նա հայկաբան Տեր Մեսրոպ քահանայի որդին էր: Ավարտելով նախնական կրթությունը, 2 տարի աշխատել է ժամագործի մոտ: Գարեգինը որպես գրաշար սկսել է աշխատել «Սէր» հանդեսի տպարանում: Այնուհետև Ճանիկ Արամյանը փարիզից վերադառնում է Կ. Պոլիս, տեսնելով Գարեգինի աշխատանքը վերցնում է իր մոտ: Գ. Պաղտատլյանը Ճ. Արամյանի մոտ սովորում է տպագրական մեքենաների ամբողջ փորձառությունը: Ճ. Արամյանի մահից հետո նրա ժառանգորդները Պաղտատլյանին նշանակում են տպարանի վերատեսուչ: Նա իր գրքերի ճակատին փակագծի մեջ տպագրում է (Արամյան): 1884թ. տպագրել է Միհրան Աբիկյանի «Առաջնորդ ուղղագրութեան օսմանեան լեզուի»; Միհրան Ասքանազյանի «Գրագիտութիւն տեսական եւ գործնական» երկու հատորով,հայ դասական գրողների գործեր, կրոնական գրքեր: Տպագրել է նաև հայատառ թուրքերենով գրքեր: 1884-1914թթ. հրատարակել է մոտ 192 գիրք:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան