ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Հնդկաստան |
ՔԱՂԱՔ (CITY) |
Կալկաթա |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Վիջէնեանի Արծիվ | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Պողոս Վիջենյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1846 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
1 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հիմնադրվել է 1846թ. Կալկաթայում Պողոս Վիջենյանի կողմից: Նա դեռ Պոլսում հմտացել էր հրատարակչական գործունեության ասպարեզում և փորձում էր այն շարունակել Կալկաթայում: Հնդկահայ գաղութի գրասեր մեծահարուստները օժանդակել են նրան այս գործում՝ նախապես բաժանորդագրվելով, իբրև մեկենաս այս կամ այն երկի տպագրության ծախսերը հոգալով, տառեր, զարդանկարներ ու տպագրական այլ պարագաներ նվիրաբերելով: Այս տպարանի հրատարակությունները կրոնական բնույթի էին, եկեղեցական գրքեր` սահմանված առօրյա գործածության համար: Չնայած Վիջէնյանի հրատարակությունները գրական տեսակետից առանձին արժեք չեն ներկայացրել, բայց կարևոր նշանակություն են ունեցել մեր տպագրության պատմության, մասնավորապես, հնդկահայ տպագրության համար: Հնդկահայ տպարաններից և ոչ մեկը չուներ արվեստի այն կատարելիությունը, ինչը ուներ «Վիջէնեանի Արծիվ» տպարանը: Օրինակ՝ նրա «Իւղաբերից Աւետարանը» այսօր էլ կարող է մրցել մեր առաջնակարգ տպարանների ամենաշքեղ հրատարակությունների հետ` արվեստի, զարդանկարների ու ճաշակի իր կատարելիությամբ: Այս տպարանում են տպագրվել «Գանձարան Աղօթից» (1846), «Աւետարան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի» (1847) և այլ ստեղծագործություններ: Տպարանի գործունեությունը դադարել է 1851թ.: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |