Լուսարձակ
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Լուսարձակ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Ս.Դ.Հ.Կ.ի Կահիրեի մասնաճյուղ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1926-1928
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

  Տպարանը հաստատվել է Ս.Դ.Հ.Կ.ի Կահիրեի մասնաճյուղի նախաձեռնությամբ 1926 թ·՝ հրատարակելու «Լուսարձակ» շաբաթաթերթը (1926-1928, 1-94 համարները): Տպարանի արտոնատերն էր Սարգիս Մուսայելյանը: Այստեղ տպագրվել են «Սֆինքս» շաբաթաթերթի 1928 թ. մի քանի համարներ: Նաև «Համեմատական դրութիւն» պրակը և Սուֆյան Հ.-ի «Եգիպտոսի հայ մամլուքներն ու իշխանները ֆաթիմեան շրջանին» գրքույկը (1928):

  Գրակ· «Լուսարձակ» շաբաթաթերթ.- Կահիրե, 1927; Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, թիվ 451, 458; Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 158

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան