Հրապօ
ԵՐԿԻՐ Սիրիա
ՔԱՂԱՔ Հալեպ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Հրապօ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Գազանճեան Հրանդ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1956
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնադրվել է 1956 թ.: Տպարանի անունը երեք գործակից ընկերների անունների սկզբնավանկերի միացումով է ստեղծվել՝ Հրանտ Գազանճյանի, Հակոբ Ղազարոսյանի և Պողոս Գաբիկյանի: Հետագայում Պողոս Գաբիկյանը հեռանում է և տպարանը իր գոյությունը պահպանում է առաջին երկուսի գործակցությամբ: Տպարանն ունի մի օֆսեթ մեքենա, նաև կտրիչ մեքենա և տպագրական գործերի մի փոքր մամուլ: Տպարանի գործերը վարում է Սարգիս Մալաքյանը: Այս տպարանում կատարվում են գեղարվեստական հրատարակությունների և ալբոմների գունավոր տպագրություններ: 1972 թ. Հրանտ Գազանճյանը մեկնում է Ամերիկա և տպարանի աշխատանքները շարունակում է կատարել Հակոբ Ղազարոսյանը:

     Գրակ·  Պարիկեան Հայկ, Վարժապետեան, Յ.: Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու.- Հալէպ, 1973.- էջ 104:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան