Պողոս Քիրիշչյանի (Պ.Քիրիշչյան, Քիրիշչյան և ընկ.)
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Կ.Պոլիս (Իսթանպօլ, Սթամպօլ, Սթամպօլտա)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Պողոս Քիրիշչյանի (Պ.Քիրիշչյան, Քիրիշչյան և ընկ.)
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Պողոս Քիրիշճյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
38 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Ծնվել է Կ. Պոլսում: Աշակերտել է Հովհաննես Մյուհենտիսյանի մոտ և աշխատել տաս տարի: 1863թ. մտնել է Մասոնական միություն և հայկական «Հայկ. սենեակ»-ին անդամակցելով` կրել է համանուն միության եռագույն ժապավենը: 1877թ. Գրիգոր վրդ. Էնֆիաճյանի հիմնած տպարանում գրքեր է տպագրել և գրքերի վրա և նշել Քիրիշճյան և ընկ.: Այնուհետև աշխատել է Թոլայան տպարանում: 1869թ. տպագրել է «Հասունեան ապաշխարհութիւն»; 1870թ.` «Գիրք ժողովրդեան»; 1871թ.` «Մատենագրութիւն Մ. Պեշիկթաշլեանի»; «Անակրէոնի տաղք»; 1878թ.`«Երկրագործութիւն»; 1880թ.` «Հայկական բառաքննութիւն»; «Միութիւն հայութեան»; 1881թ.` «Առակք Ֆենելոնի» և այլն: Տպագրել է 38 գիրք:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան