Ասքանազեան
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Ալեքսանդրիա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Ասքանազեան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Ասքանազյան Միհրան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1903-1904
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հիմնադրել է Միհրան Ասքանազյանը 1903 թվականին Լևոն Մկրտչյանի օժանդակությամբ, հրատարակելու համար «Պարտէզ» շաբաթաթերթը (1903-1904, 50 թիվ) և թերթի հավելված «Սուրհանդակ պարտեզի»ի 10 թվերը (1904): Ասքանազյանի անժամանակ մահից հետո, տպարանը գնել է Բարսեղ Օհանյանը և շարունակել տպագրել Երվանդ Օտյանի «Ազատ բեմ»ի հրատարակությունը: Տպարանում լույս են տեսել նաև տարբեր լեզուներով թերթեր, գրքեր և զանազան հրատարակություններ:

Գրակ· «Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 32,34:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան