Հայոց հոգևոր տեսչության
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՔԱՂԱՔ
(CITY)
Շուշի
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Հայոց հոգևոր տեսչության/ Ղարաբաղի հոգևոր թեմի, Ս. Էջմիածնի, Հայոց հոգևոր վարչության, Հայոց հոգևոր դպրոցի/
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
Բողոքական միսիոներների
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Հայ առաքելական եկեղեցու Ղարաբաղի թեմակալ Բաղդասար Հասան-Ջալալյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1837-1902թթ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
11 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Ավգուստ Դիտրիխը և Ֆելիցիա Զարեմբան Ղարաբաղում աշխատում են 7-8 տարի,ապա Ղարաբաղի թեմի առաջնորդ Բաղդասար միտրոպոլիտին առաջարկում են գնել իրենց տպարանը ամբողջ սարքավորումներով: Բաղդասար Հասան Ջալալյանը այն գնում է և տեղափոխելով քաղաքի հայկական մասը` վերանվանում «Տպարան վիճակավոր Առաջնորդին Ղարաբաղու բարձր Սրբազան միտրոպոլիտին Բաղդասարի»: Ուսումնասեր միտրոպոլիտը գումար տրամադրեց` Վենետիկի Ս. Ղազարի Մխիթարյանների հրատարակություններից մեկական օրինակ ձեռք բերելու համար` նպատակ ունենալով դրանք վերահրատարակել սեփական տպարանում: Հասան–Ջալալյանի անմիջական ղեկավարությամբ տպարանը գործում է կանոնավոր, Մոսկվայից ձեռք են բերվում նոր տառատեսակներ և տպագրական պարագաներ: Շատ գրքերի տպագրության ծախսերը նա անձամբ էր հոգում: Այս տպարանում լույս են տեսնում և թարգմանական, և հայ հեղինակների գործեր: 1854թ. միտրոպոլիտի մահից հետո տպարանն իր տնօրինության տակ է վերցնում թեմակալ Գևորգ եպսկ. Վեհապետյանը: Նա փորձեց հովանավորների միջոցով կարգի բերել Ղարաբաղի թեմական հոգևոր տպարանը, ձեռք բերեց տառեր, տպագրական նոր պարագաներ, պատրաստեց գրաշար ու տպագրիչ վարպետներ։ Նվիրատուների մեջ էր մոսկվայաբնակ բարեգործ Հովհաննես Հովնանյանը։Տպագրության գործի աշխուժացմանը նպաստում է 1838թ. թեմական, 1864թ. Մ. Հախումյանի օրիորդաց, նաև մասնավոր դպրոցների բացումը, որոնց աշակերտությունը կարիք ուներ մայրենի լեզվով գեղարվեստական գրականության, դասագրքերի ու ձեռնարկների։ 1862-64թթ. տպարանը վարձակալում է Մինաս Տարղլիճյանցը։ 1873թ. հոգևոր թեմական դպրոցի տեսուչ Խորեն վրդ Ստեփանեն 1864—71թթ. Թիֆլիսում հրատարակած իր«Հայկական աշխարհ» հանդեսի տպագրությունը շարունակելու նպատակով վերանորոգում է դպրոցի նկուղում տեղակայված տպարանը։ Որոշ ընդհատումներից հետո տպարանը վերագործարկվում է 1885թ.։ Այստեղ լույս են տեսել գիտական և գեղարվեստական աշխատություններ։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան