Րոթոս
ԵՐԿԻՐ Սիրիա
ՔԱՂԱՔ Հալեպ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Րոթոս
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Թերճանեան Թորոս
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1934
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանի հիմնադիրը, տերը և տնօրենը Թորոս Թերճանյանն է, իսկ տպարանի անունը հիմնադիրի անունն է՝ վերջին վանկի սկզբնավորումով: Տպարանն ուներ մի տպագրական մամուլ և հայերեն, ֆրանսերեն ու արաբերեն ճոխ տառատեսակներ: Այստեղ տպագրվել են քիչ թվով հայերեն գրքեր և պարբերական հրատարակություններ: Հիմնականում առևտրական գործերի տպագրությամբ են զբաղվել: Որպես բարեգործություն, այս տպարանում ձրի տպագրվել են Ազգային Ծերանոցի համանուն պաշտոնաթերթը՝ համաձայն Թորոս Թերճանյանի խոստումի, որ կատարվել է մինչև իր մահը, 1967 թվականը: Իր մահից հետո տպարանի տնօրինությոնը ստանձնել է նրա այրին՝ Ժորժեթ Թերճանյան-Օհանյանը:

  Գրակ· Պարիկեան Հայկ, Վարժապետեան, Յ.: Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու.- Հալէպ, 1973.- էջ 61:


|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան