ՎՄՎ-ՊՐԻՆՏ
ԵՐԿԻՐ Հայաստան
ՔԱՂԱՔ Երևան
ԱՆՈՒՆԸ ՎՄՎ-ՊՐԻՆՏ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ  Վահրամ Մնացականյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 2001-
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
 ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատարակչությունը հիմնադրվել  է 2001 թվականին և կարճ ժամանակում ձեռք բերել մեծ հեղինակություն ու ճանաչում, շնորհիվ հրա­տարակած գրքերի թեմատիկայի, գեղարվեստական ձևավորման, որակի, մատուցման բազմազան ձևերի:
Հրատարակչության հիմնական ուղղվա­ծու­թյան չափորոշիչներն են գի­տահանրամատչելի գրականությունը, զանազան և օգտակար բա­ռարան­ների լայն ընտրանին, տեղեկատու ձեռ­նարկները, հանրա­գիտարանային բնույ­թի հրա­պարակումները, ճանաչված և ժողովրդի կողմից սիրված հեղինակների գրքերի մասսայա­կա­նացումը:
Հրատարակում է գեղարվեստական, ուսում­նական, թարգմանչական, մանկական, հեղինա­կային գրքեր:
Բացի այս հիմնական թեմաներից, հրատա­րակչությունը լայն ճանապարհ է տալիս երի­տասարդ հեղինակներին, տրամադրում և ոգևո­րում նրանց` ստեղծագործելու, արժեքավոր գոր­ծեր ստեղծելու:
Տարեկան հրատարակում է 50-60 գիրք:
Հրատարակչությունը ունի իր տպարանը, միևնույն ժամանակ համագործակցում է  մի շարք հրատարակիչների հետ նրանց գրքերը տպագրելու և լույս ընծայելու համար:   

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հասցե՝  «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատարակչություն, ՀՀ, 0051, ք.Երևան, Ազատության  պող. 24/11

Հեռախոս՝   +374 10 285428

Էլ. հասցե՝   info@vmv-print.am, vmv_print@yahoo.com


Կայքէջ՝
 
www.vmv-print.am
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի Ազգային գրադարան