Յաբէթ-Պաղտասար
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Յաբէթ-Պաղտասար
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Խարախանյան Հաբեթ Պ.
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1927-1937, 1946-1957
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հիմնադրել է Հաբեթ Պ. Խարախանյանը 1927 թ., ով նաև տպարանի սեփականատերն էր: Հետագայում տպարանի արտոնատերն եղել է Թադեոս Գալֆայանը: Այստեղ տպագրվել են «Հրեղեն սիւն» հոգևոր (1927-1933), «Կայծակ» մարմանակրթական (1929-1930), «Համասպրամ» ընկերային (1930, թիվ 1), «Զարթօնք» գրական (1939) պարբերականները, Հարություն Մանավյանի 1947-1949, 1951 և 1953 «Սարկավագին տարեցոյց»-ները: 1946-1957 թթ. լույս են տեսել նաև 14 այլ հրատարակություններ և 7 զանազան բնույթի հատորներ: 1946-1957 թթ. Տպարանը գործել է «Յաբէթ» անվանումով:

  Գրակ· Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2012.- էջ 268; Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան