Յակոբ Փափազեան
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Յակոբ Փափազեան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Փափազյան Հակոբ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1932-1946
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

  Տպարանը հիմնադրել է Յ. Փափազյանը 1932 թ., ով նաև տպարանի տերն ու տնօրենն էր: Այստեղ տպագրվել են «Հայ դպրոց»-ի պրակը (1938), «Փունջ»-ի մանկապատանեկանի համարները (1946), «Արմավենի» տարեգիրքը (1937-1938), Հարություն Մանավյանի  «Սարկավագին տարեցոյց»-ը (1935), Վահան Զարդարյանի «Յիշատակարան Մատենաշար»-ի պրակները (1932-1939), Արշակ Ալպոյաճյանի «Պատմութիւն Հայ Կեսարիոյ» Ա. և Բ. հատորները (1937), Հայր Ռ. Քոսյանի «Թուաբանութիւն» դասագրքերի Ա.-Զ. շարքը (1937-1939) և զանազան վիպային հատորներ: Տպարանը մասնագիտացած էր  առավելապես առևտրական տպագրական աշխատանքների համար:

  Գրակ·  Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012.- էջ 270;  Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 156, 174. 196, 208

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան