Սֆինքս
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Սֆինքս
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Մանուկյան Արմենակ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1905-1911
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 Վիմագրատուն-տպարանը հիմնադրել  է Արմենակ Մանուկյանը 1905 թ·՝ գործակից վարիչ ունենալով Ռեթեոս Մուրադյանին, ով հայտնի հունագետ էր և 1896-1901 թթ. Աթենքում հրատարակել էր «Միություն» թերթը: Տպարանի գրաշարն էր Նուբար Սափրիչյանը, իսկ տպագրիչը՝ Արմենակ Մանուկյանը: «Սֆինքս» տպարանում են տպագրվել Մալխասի «Էսքիճի Կարօ» (1905), Աղասիի «Զէյթունի հերոսները» (1906) և «Կանոնագիր Արաբկիրի Կրթասիրաց Միության» (1911) հրատարակությունները:

 Գրակ·  Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, թիվ 48, 56, 117; Թէոդիկ: Տիպ ու Տառ.- Կ·Պոլիս, 1912. - էջ 189 

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան