Մխիթարյան միաբանություն
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Ավստրիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Վիեննա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Մխիթարյան միաբանություն
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1776
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
663 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Վենետիկի Մխիթարյան միաբանությունից անջատված և Տրիես­տում գործող վարդապետները տեղափոխվելով Վիեննա՝ 1812 թ. այնտեղ հիմնում են նոր վանական համալիր՝ իր  տպարանով: Մինչ դարավերջ հրատարակվում է 17 անուն գիրք:Տարիների ընթացքում այս տպարանը այնքան է առաջադիմում, որ իր մեծությամբ և բազմալեզվյան հրատարակություններով դառնում է առաջնակարգ տպարան ոչ միայն Ավստրիայի, այլև Եվրոպայի մասշ­տաբով: Այս տպարանը մեծ աշխատանք է տարել հայկական պոլի­գրաֆիայի զարգացման գործում, մասնավորապես, տպարանի ձու­լա­րանը խոշոր դեր է խաղացել հայ տպագրական տառատեսակների հորին­ման և զարգացման բնագավառում: Վիեննայի Մխիթարյան միաբանության գրական-հրատարակ­չա­կան գործունեությունը նշանավոր է գերազանցապես իր հայագի­տական ուսումնասիրություններով: Հատկապես մեծ արժեք է ներկայացնում այդտեղ հրատարակվող «Ազգային մատենադարան» հայգիտական մատեանաշարը, որն ընդգրկում է հայ և օտարազգի հայագետների 200 աշխատություններ: 1847-1863 թթ. շրջանում այս տպարանում տպագրվել է «Եվրոպա» շաբաթաթերթը, իսկ 1887թ. սկսել է հրատա­րակ­վել «Հանդես Ամսօրյա» արժեքավոր հայագիտական պատմա-բա­նասի­րական ամսա­գիրը: 1833-ին «Հավատով խոստովանիմ» աղոթքը շքեղ տեսքով տպագրել է 24 լեզուներով, որի համար արժանացել է Բելգիայի թագավորի շնորհած շքանշանին: Լոնդոնում, Փարիզում, Ֆլորենցիայում և այլ քաղաքներում մասնակցել է միջազգային ցուցահանդեսների և շահել ոսկե և արծաթե մրցանակներ:

 

    

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան