Բարսեղ և Հակոբ Սեբաստացիների
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Կ.Պոլիս
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Բարսեղ և Հակոբ Սեբաստացիների
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Բարսեղ և Հակոբ Սեբաստացիներ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1736-1740
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
5 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Հայ տպագրապետերի թվում հայտնի են նաև Բարսեղ և Հակոբ «ծաղկարար» եղբայրները, որոնք 1735թ.սարքավորում են իրենց «նորակազմ» տպարանը և սկսում հայերեն գրքերի տպագրությունը:Ամենից առաջ տպագրում են Մինաս վ. Համդեցու «Ազգաբանութիւն»-ը, որ լույս է տեսնում առաջին հրատարակությամբ: «Ազգաբանութիւն» թագաւորացն Հայոց որդւոց որդիս. համառօտեալ ի Մովսիսէ Խորենացւոյ» (1735 թ.): Այնուհետև մինչև 1745թ.Սեբաստացի եղբայրները տպագրում են դարձյալ չորս գիրք` «Լուծիչ տարակուսանաց», (Սրմաքեշ Մանուելի), «Խրատ հոգեկան» (թարգմ. ֆրանս.), «Շարակնոց» և «Ավետարան»: Բարսեղ Սեբաստացին 1750-ական թվականների սկզբին մահացած է արդեն: Հակոբի մասին տեղեկություն չունենք: Նորակազմ տպարանում շարունակում են աշխատել Բարսեղի Գաբրիել, Սարգիս և Միքայել որդիները, որոնք մինշև 1750 թիվը տպագրում են «Գիրք պատճառաց Արիստոտելի», «Մեկնութիւն Նարեկի» և Հակոբ պատիրարք Նալյանի «Աշխարհաբար քրիստոնէական»:։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան